«Ցեղասպանություն է»․ ԵԽԽՎ-ն՝ Պուտինի ձերբակալման մասին

«Ցեղասպանություն է»․ ԵԽԽՎ-ն՝ Պուտինի ձերբակալման մասին

ԵԽԽՎ-ն պաշտոնապես ճանաչել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրամանը։

Բանաձեւի ընդունումն ընդլայնում է այն երկրների շրջանակը, որտեղ ՌԴ նախագահը համարվում է ռազմական հանցագործությունների մեջ կասկածյալ։

ԵԽԽՎ-ն նաև ցեղասպանություն է ճանաչել ուկրաինացի երեխաների արտաքսումն ու բռնի տեղափոխումը Ռուսաստան։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հաագային Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Բելովային ձերբակալելու օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած հարյուրից ավելի երկրներ պարտավոր են իրենց տարածք այցելելու դեպքում ձերբակալել նրանց։