Պատմության մեջ այս օրը. հունվարի 7

Պատմության մեջ այս օրը. հունվարի 7

Համաշխարհային պատմության մեջ հունվարի 7-ը հարուստ է տարբեր իրադարձություններով։

1558 թվականի հունվարի 7-ին Ֆրանսիան գրավեց մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն։ 1610թ․ հունվարի 7-ին Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի չորս արբանյակները։ Յուպիտերի 4 խոշորագույն արբանյակների՝Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո ընդհանուր անվանումն է։ Դրանք Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակներից են և դիտելի են փոքր աստղադիտակով։Արբանյակների հատնագործման մեկ այլ թեկնածու էր համարվում  գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, որը դիտել էր դրանք 1609 թվականին, բայց չէր հրատարակել հայտնաբերված տվյալները։ Մարիուսն արբանյակներին շնորհել էր հռոմեական Յուպիտեր աստծուն համարժեք Հունական դիցաբանության Զևսի սիրուհիների անունները։Կան նաև կողմնակի փաստեր, որոնք հուշում են, որ արբանյակների մասին տեղյակ էին Հին Բաբելոնում և Հին Եգիպտոսում։
 
1785՝ ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը մոնգոլֆիե օդապարիկով կատարեց առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։ 1953 թ․ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը հայտարարեց ԱՄՆ-ում ջրածնային ռումբի առկայության մասին։ 1988-ի հունվարի 7-ը համարվում է Աֆղանական պատերազմի ամենածանր ու արյունալի մարտերից մեկը։
 
1920-ի հունվարի 7-ին մահացել է հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանը։

1943 թվականի այս օրը մահացել է համաշխարհային մակարդակի  ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան։