Հայտնիներ, ովքեր կյանքից հեռացան 2019-ին

Հայտնիներ, ովքեր կյանքից հեռացան 2019-ին

Ամեն տարի կյանքից հեռանում են հայտնիներ, որոնք իրենց ավանդն են ունեցել համաշխարհային մշակույթի, արվեստի, գրականության, քաղաքական-հասարակական կյանքում։

Ներկայացնում ենք նրանց, ովքեր հեռացան 2019-ին։

Ֆրանսիայի էքս-նախագահ Ժակ Շիրակը, ով 12 տարի ղեկավարել է Հինգերորդ Հանրապետությունը, մեծ դեր է ունեցել Շառլ Դե Գոլի և Ժորժ Պոմպիդուի նախընտրական արշավներում։ Շիրակը միակ ֆրանսիացի քաղաքական գործիչն է, ով  երկու անգամ պետության առաջին դեմք է ընտրվել։ 1988-ի նախագահական ընտրություններում պարտվելով Միտերանին՝ Շիրակը դարձավ ընդդիմություն, իսկ 1995-ին նորից առաջադրեց իր թեկնածությունը։

Կառլ Լագերֆելդ

2019-ին 86 տարեկանում մահացավ ֆրանսիական Chanel  նորաձևության տան մոդելյոր և ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը։ Տարեսկզբին Փարիզում նորաձևության հավաքածուի ցուդացրությունից հետո Լագերֆելդն առաջին անգամ դուրս չէր եկել հանդիսատեսի մոտ։

Քեյթ Ֆլինթ

2019-ին 50 տարեկան հասակում կյանքից հեռացավ նաև բրիտանացի հանրահայտ երգիչ, երաժիշտ,The Prodigy խմբի վոկալիստ Քեյթ Ֆլինտը։

Ռուսական երաժշտական արվետստը ևս ցավալի կորուստներ կրեց։ Կյանքից հեռացան երգիչներ Կրիս Կելմին, Յուլիա Նաչալովան,Դեցլը, Վիլիի Տոկարևը, ռեժիսորներ Մարկ Զախարովը, Գեորգի Դանելիան, Մառլեն Խուցիևը, Գալինա Վոլչեկը, դերասաններ Ալեքսեյ Բուլդակովը, Սերգեյ Յուրսկին, Էլինա Բիստրիցկայան,Իվան Բորիտնիկը, Բորիս Սոկոլովը,Վլադիմիր Էտուշը, Ալեքսանդր Նազարովան, լրագրող Սերգեյ Դորենկոն, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը։