Ինչ ինքը ընտրվել է՝ բազմիցս լսել ենք հրաժարականի մասին

Ինչ ինքը ընտրվել է՝ բազմիցս լսել ենք հրաժարականի մասին

Երեւանի ավագանու անդամ, Քաղպայմանագիր խմբակցության ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը պատասխանեց մեր մի քանի հարցին։

- Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ժամեր առաջ հայտարարեց, որ հրաժարական է տալիս։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ որոշեց հրաժարական տալ եւ ինչ է պատրաստվում նա անել։

- Ես չեմ կարող ասել Հրաչյա Սարգսյանի հետագա քայլերը որոնք են, կմնա քաղաքապետարանում, թե ոչ, բայց քիչ առաջարկներ չի ստանա, քանի որ փորձառու գործիչ է: Հրաժարականն անակնկալ չէր, ճիշտն ասած, ինչ ինքը ընտրվել է՝ բազմիցս լսել ենք, բայց սա իր որոշումն է․․․

- Երեւանը գնում է նոր ընտրություններ։ Հերթականի ժամկետը սեպտեմբերն էր։ Այս արտահերթ հրաժարականից հետո, երբ կլինեն ընտրությունները։ Արդյո՞ք նաեւ արտահերթ ընտրություններ կկայանան։

- Էս պահին ընտրության որոշում չկա, բայց չի բացառվում, որ արտահերթ լինի։

- Փաստորեն, Ավինյանի ընտրվելուն եք պատրաստվում։

- Դե, հիմա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ունենք՝ տեղակալն է, բայց ես կարծում եմ, որ երևանցին կընտրի Ավինյանին։

- ՔՊ խմբակցության ավագանու անդամներն այս պահին համախմբվա՞ծ են, տարաձայնություններ չկա՞ն։
 
- Իհարկե, համախմբված ենք։ Գործնական առումով, բնական է, տարբեր կարծիքներ լինում են, քննարկում ենք

- Այս պահին, որո՞նք են հրատապ խնդիրները։

- Եթե քաղաքին է վերաբերում, միշտ կան, ունեցել ենք խնդիրներ, սկսած տրանսպորտի խնդրից, որոնք փորձում ենք լուծել։ Մեխանիզմ է, անընդհատ լուծման պահանջ ունի։