Հայաստան է ժամանել ԿՀՎ ղեկավարը 

Հայաստան է ժամանել ԿՀՎ ղեկավարը 

Չհայտարարված այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Վիլյամ Բյորնսը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Նույն ռադիոկայանի հայկական ծառայությունն էլ նշում է, որ Բյորնսը հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Սակայն Հայաստանում ամերիկյան դեսպանատունը այս առնչությամբ տեղեկություն չի հրապարակել։