«Հրապարակ». Հետին պլանում ենք թողել հոգևոր արժեքները

«Հրապարակ». Հետին պլանում ենք թողել հոգևոր արժեքները

Այս լուսանկարն արվել է Երեւանի ներքաղաքային թիվ 41 երթուղու ավտոբուսներից մեկում: Նախ փակցվել է Ամենայն հայոց կաթողիկոս հանգուցյալ Գարեգին Ա-ի խոսքը. «Մեր կյանքում ամենից մեծ մեղքը 8-րդ «մահացու մեղք»-ն է` անտարբերությունը»: Իսկ ինչ-որ ժամանակ անց դրա վրա փակցվել է այս զգուշացումը. «Ուշադիր եղեք պայուսակին, հեռախոսին, դրամապանակին»: Եթե առաջին պաստառի բովանդակությանը՝ քրիստոնեական արժեքներին հավատարիմ լինեինք, 2-րդ պաստառի կարիքը չէր լինի:

Եզրակացություն. հետին պլանում ենք թողել հոգեւոր արժեքները, բարձր արժեքներից խոսում ենք բացառապես ձեւականորեն, դրանք «ծածկում» ենք առաջին պատահած բանով եւ քաղաքացուն առաջարկում ենք՝ ոնց ուզում ես, գլխիդ ճարը տես: Այս երկու պաստառի համադրությունը մեր այսօրվա կյանքն է: