Եվրոձյաձյաներն ու եվրոտյոտյաները վաղուց խաչ են քաշել Արցախի վրա

Եվրոձյաձյաներն ու եվրոտյոտյաները վաղուց խաչ են քաշել Արցախի վրա

Կրկին վրդովմունքի ալիք բարձրացավ եվրոչինովնիկ Տոյվո Կլաարի՝ Ստեփանակերտ քաղաքի անվան հետ կապված հայտարարության կապակցությամբ։ Հիշեցնենք, որ տվյալ եվրոկերպարը Ստեփանակերտն անվանել է քոչվոր ցեղերի հորինած անունով՝ «Խանքենդի»։ 

Իսկ ինչո՞ւ ենք վրդովվել։ Եվրոձյաձյաները ու եվրոտյոտյաները վաղուց խաչ են քաշել Արցախի վրա և հիմա պարզապես արձանագրում են իրենց դիրքորոշումը։  

Բայց այն, որ նրանք փաստացի խաղում են թուրքերի կողմից, չի նշանակում, որ մենք պետք է մեր մազերը պոկենք, պարզապես պետք է հասկանալ, որ այդ դիրքորոշումը թելադրված է առաջին հերթին Հայաստանի պաշտոնական իշխանությունների դիրքորոշմամբ, որոնք համաձայնություն են տվել հանձնել Արցախը թուրք֊ադրբեջանական ոհմակի քմահաճույքին։ 

Եւ հետո մենք կրկին սկսում ենք ինքներս մեզ խաբել` իբր նորից բոլորը մեղավոր են, բացի մեզանից:

Ընդ որում, ես համառ զգացողություն ունեմ, որ մենք բոլորս կուրացել ու խլացել ենք և պարզապես որոշել ենք ինքներս մեզ թաղել տոտալ անտարբերության և ինքնախաբեության մեջ։

Օրինակ, Ադրբեջանում արգելված է օգտագործել Հայաստանի ու Արցախի քաղաքների, գյուղերի ու շրջանների իրական (հայկական) տեղանունները , իսկ դրա փոխարեն ադրբեջանցիները պետական մակարդակով պահանջում են իրենց ցեղակիցներից, որ վերջիններս օգտագործեն հայկական տեղամասերի թուրք քոչվորների կեղծ անվանումները։ Ինչի մասին է խոսքը երբ այս իշխանությունը նույնիսկ Արցախի Հանրապետություն բառակապակցությունը այլևս չի օգտագործում: Եվ դրանից հետո ինչո՞ւ պետք է զարմանանք, երբ մենք ինքներս գործում ենք հակահայկական ուղղության ներքո։ 

Անշուշտ, եվրոամերիկյան ստրատեգներն իրենց առջև նպատակ են դրել հայերի շահերի հաշվին տարածաշրջանում իրանցիներին և ռուսական դիրքերը տակից «թուլացնել», իսկ թե ինչ կլինի մեզ հետ այս տարածաշրջանային խաղերի արդյունքում, նրանց մեծ հաշվով չի հուզում։

Ինչպես ասում են ՝ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների ձեռքի գործն է։ 

Եզրակացություններ պետք է անել, ոչ թե վայ֊վույ «կապել»։

Արման Աբովյան