Ղարաբաղում թուրքերը Լիբիայի վրեժն են լուծում ռուսներից․ Forbes

Ղարաբաղում թուրքերը Լիբիայի վրեժն են լուծում ռուսներից․ Forbes

Թուրքիայի ռազմական ակտիվությունը Ադրբեջանի օդանավակայաններում եւ Լիբիայում, հարցեր են առաջացնում այդ երկրներում եւ այդ երկրների հետ կապված հակամարտություններում հետապնդած նպատակների հետ կապված։ Այս մասին գրում է Forbes—ի մեկնաբան Պոլ Իդդոնը։ «Արբանյակային լուսանկարներում, որոնք արվել են հոկտեմբերի երեքին, Գյանջայի միջազգային օդանավակայանում, նկատվել է երկու F-16։ Planet Labs արբանյակի կողմից արված լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, ըստ New York Times-ի, որ ինքնանթիռները պատկանում են թուրքական ռազմաօդային ուժերին։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նման ինքնաթիռներ չունեն։ Լուսանկարներում նաեւ երեւում է CN-235 օդանավը, որը Times-ի կարծիքով, նույնպես պատկանում է Թուրքիային»,- եզրակացնում է մասնագետը։ Նրա խոսքերի համաձայն, առաջիկայում արդեն պարզ կդառնա, թե Թուրքիան որքանով է պատրաստ ուղիղ ներգրավվելու Ղարաբաղյան հակամարտության մեջ ռազմական առումով։ Իդդոնը կարծում է, որ այս կերպ ռուսներին Թուրքիան պատասխանում է վերջիններիս կողմից Ալ-Ջուֆրայում ռազմական կործանիչներ տեղակայելուն, որը գտնվում է Լիբիական ազգային բանակի վերահսկողության տակ։ Ռուսները դա արեցին, որպեսզի զգուշացնեն, որ Ալ-Ջուֆրայի եւ Սյուրտ քաղաքի վրա Ազգային համաձայնության կառավարության հարձակումը թույլատրելի չէ իրենց համար։ Վերլուծաբանը նկատում է, որ Ալ-Վաթիային հարվածելով, Լիբիական Ազգային բանակի օտարերկրյա հովանավորները հասկացրեցին, որ չեն հանդուրժի, որ Թուրքիան Լիբիայում ունենա չափազանց մեծ ռազմական ներկայություն։