«Էլիտար կիսաբաց լուսամուտներ»  

«Էլիտար կիսաբաց լուսամուտներ»  

Փաշինյանը, որ նոր- նոր էր  եկել  ու թուրը աջ ու ձախ էր ճոճում, «Կիսաբաց լուսամուտներն» էլ էր ուզում փակել։ Բայց հետո միտքը փոխեց։ Գիտե՞ք ինչու։ Ինքը իր հետ իշխանություն բերեց «Կիսաբաց լուսամուտներից» բեթար մի կոնտիգենտ։ Ինչպես ինքն էր ասում՝ գրպաները դատարկ, աղքատ, ծակ շալվարներով։ Պատկերացրեք քաղցածների մի ամբոխ ինչ կանի, երբ մի լիքը սեղան տեսնի։

Կանի այն, ինչ այսօր տեսնում եք։ Սեղանը «քյոքից կմաշկի»։ Հիմա Հայաստանում երկու «Կիսաբաց լուսամուտներ»  ունենք։ Երկուսի կոնտիգենտի մակարդակը համարյա հավասար են։ Տեղ- տեղ Հրաչի թեկնածուները Նիկոլի թեկնածուների համեմատ, ավելի բարձր ինտելեկտ ունեն։

Հրաչի «Կիսաբացում», երբ կինն ասում է՝ Հրաչ ջան չգիտեմ ոնց եղավ, որ էդ բանը եղավ ու հղիացա, բոլորը քահ- քահ ծիծաղում են։ Բայց երբ Նիկոլի «Կիսաբացում» ԳՇ պետն ասում է, որ հակառակորդը 130 քառակուսի կմ մխրճվել է մեր մեջ ու դրանից հետո ավելացնում, որ հակառակորդի մխրճումը ամեն տեղ համապատասխան խորությամբ չի իրականացվել,  ուզում ես Հրաչի «Կիսաբացը» փակվի, որովհետև գործ ունենք էլիտար «Կիսաբացի» հետ։

Հրաչի հերոսը գոնե գիտեր, որ հղիացելա, ԳՇ պետը որոշակի թիվ էլ չի ասում, որ հասկանանք, ինչքան դիրքեր ենք կորցրել։ Իսկ երբ վերջում ասում է, որ «Եվ քաղաքական դաշտում, ե՛ւ ռազմական դաշտում մենք ամեն ինչ անում ենք, որ հասնենք լավ արդյունքի», ուզում ես ասել՝ իրենք մխրճվել, դու՞ք եք լավ արդյունքի սպասում։

Ի դեպ Ասրյանը ,, իր Հրաչ Նիկոլին,, մեկ տարի առաջ  համարում էր անադվեկատ որոշում կայացնող։ Իրեն չի՞ համարում անադվեկատ որոշման արդյունք։