Սոչիում նախազգուշացում է հայտարարվել

Սոչիում  նախազգուշացում է հայտարարվել

Օդերեւութաբանները Սոչիի լեռներում առատ ձյուն են կանխատեսում, ինչի պատճառով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, այն կտևի մինչև հունվարի 2-ը, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հյուսիսկովկասյան դաշնային պետական ​​բյուջետային հիմնարկի «Կրասնոդարի կենտրոնական պետական ​​հիդրոօդերևութաբանական ծառայության» տվյալներով՝ 2022 թվականի հունվարի 1- 2-ն ընկած ժամանակահատվածում Սոչիի լեռնային գոտում շատ առատ ձյուն է սպասվում»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարները նաև զգուշացնում են թաց ձյան կուտակման մասին և խնդրում քաղաքաբնակներին ուշադրություն դարձնել էլեկտրահաղորդման օդային գծերին։