Դատախազության շենքի մոտ շան մարմին են դրել․ բողոքի ակցիա է մեկնարկել

Դատախազության շենքի մոտ շան մարմին են դրել․ բողոքի ակցիա է մեկնարկել

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել։ Այն նախաձեռնել են մի խումբ կենդանասերներ։

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հավաքվել են այստեղ՝ ի նշան Հրազդանում տեղի ունեցած շների զանգվածային սպանդի։ Ակցիայի մասնակիցները դատախազության շենքի դիմաց են դրել շան մարմինը։