Լիոնել Մեսսին վարակվել է կորոնավիրուսով

Լիոնել Մեսսին վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիական «Պարի Սեն–Ժերմենի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վարակվել են նաև այլ խաղացողներ․ մասնավորապես, թեստի դրական պատասխան են ստացել դարպասապահ Սերխիո Ռիկոն՝ Իսպանիայից, պաշտպան Խուան Բեռնատը (նույնպես Իսպանիայից), ինչպես նաև ֆրանսիացի կիսապաշտպան Նաթան Բիթումազալան։ Նշվում է, որ բոլորն ինքնամեկուսացել են։

«Նա երբ ուզի, կարող է վերադառնալ». «Բարսելոնայի» նախագահը՝ Լիոնել Մեսսիի մասին
Թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը դեռ վերականգնվում է ստացած վնասվածքից հետո, մինչև հունվարի 9-ը նա բուժման կուրս է անցնելու Բրազիլիայում։ Նա մարզումներին կվերադառնա երեք շաբաթից։