Իսկ Ադրբեջանում քար լռություն է

Իսկ Ադրբեջանում քար լռություն է

Երկրորդ օրն է՝ Արցախում է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը: Նա հանդիպում է ունեցել խորհրդարանում: ԱՄՆ կոնգրեսականին ընդունել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Ամերիկացի կոնգրեսականն այցելել է նաեւ Շուշի: Նման դեպքերում Ադրբեջանի ԱԳՆ-ն սովորաբար հանդես է գալիս հայտարարությամբ, հնչեցնում «սեւ ցուցակում» ընդգրկելու սպառնալիք: Բանը երբեմն հասնում է բողոքի նոտա հղելուն: ԱՄՆ կոնգրեսականի Արցախ այցի կապակցությամբ Ադրբեջանում քար լռություն են պահպանում:

Բաքուն, ըստ երեւույթին, Միացյալ Նահանգների դեսպանին ԱԳՆ հրավիրելու եւ Փալոունի Արցախ այցի առթիվ բողոք արտահայտելու քաջություն չունի: Դա վկայում է, թե որքան «սկզբունքային» է Ադրբեջանը ԼՂ կարգավորման հարցում: