Թրամփը դեմ չէ Պուերտո-Ռիկոն փոխանակել Գրենլանդիայի հետ

Թրամփը դեմ չէ Պուերտո-Ռիկոն փոխանակել Գրենլանդիայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված է ամերիկյան տարածք համարվող Պուերտո-Ռիկոյի եւ Գրենլանդիայի փոխանակությամբ։ Նշենք, որ Գրենլանդիան պատկանում է Դանիային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության նախկին աշխատակից Մայլզ Թեյլորը։

Նա նշել է, որ անձամբ է դա լսել Թրամփից 2018-ի օգոստոսին, երբ ԱՄՆ նախագահի աշխատակզմից հաճախ էին այցելում Պուերտո-Ռիկո՝ այնտեղ տեղի ունեցած փոթորկի հետեւանքների հաղթահարմանը օգնելու համար։ Իսկ պատճառն այն է, որ Պուերտո-Ռիկոյում մարդիկ աղքատ են, իսկ երկիրը կեղտոտության մեջ թաղված է։ Այս մասին գրում է The Daily Beast-ը, հավելելով, որ Թեյլորը նաեւ ասել է, որ Թրամփը թշնամաբար է տրամադրված եղել Պուերտո-Ռիկոյի հանդեպ։