Ովքե՞ր են Ուկրաինայի պաշտպանության նոր փոխնախարարները

Ովքե՞ր են Ուկրաինայի պաշտպանության նոր փոխնախարարները

Ուկրաինայում պաշտպանության նոր փոխնախարարներ են նշանակվել։
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում Ուկրաինայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Տեղեկատվության համաձայն՝ կառավարության համապատասխան որոշմամբ՝ Իվան Գավրիլյուկը, Ստանիսլավ Գայդերը և Դմիտրի Կլիմենկովը նշանակվել են Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարներ։

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա կեսերին նախարարների կաբինետի որոշմամբ աշխատանքից ազատվել էին ՊՆ նոր ղեկավար Ռուստեմ Ումերովի վեց տեղակալները, իսկ սեպտեմբերի 27-ին կառավարությունը երեք նոր փոխնախարարներ նշանակեց։