Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը.նախարար

Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը.նախարար

Եռամսյա հավաքների մասնակիցների ինտենսիվ մարզումները շարունակվում են։ Այս մասին ասվում է Զինուժ մեդիայի պատրաստած տեսանյութում:

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հավաքներին մասնակցող պահեստազորայիններին այցելության ժամանակ եռամսյա հավաքների մասնակիցներին կոչ է արել անել հնարավորը վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար: 

Կարապետյանը հիշեցրել է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են եւ նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի խաղաղ ապագան:

 «Մենք պետք է սովորենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում կարող են օգնել։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։