Եվրոպան հայտարարել է քովիդի երրորդ ալիքի մասին

Եվրոպան հայտարարել է քովիդի երրորդ ալիքի մասին

Եվրոպայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը, այն անդամ երկրներում զարգանում է տարբեր արագություններով։ Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինատը։

«Մենք մտնում ենք շատ բարդ փուլ, որում այս իրավիճակում հայտնված մեր տնտեսությունը լրջորեն կվնասվի։ Մենք տեսնում ենք բնակչության պատվաստումն արագացնելու անհրաժեշտություն»,-ասել է նա։

Նպատակն է՝ պատվաստել ԵՄ հասուն բնակչության 70% տոկոսին։ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 121 804 270 մարդ, 2 691 300-ը մահացել են։