Երևանի խանութներում խախտումներ են արձանագրվել

Երևանի խանութներում  խախտումներ են արձանագրվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շարունակել է խստացված ստուգումները։ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներում։

Դիտարկված օբեկտներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված թե՛ աշխատակիցների, թե հաճախորդների դիմակ չկրելու հետ, նաև՝ այդ խանութներում չեն վարել ախտահանության ու ջերմաչափման գրանցամատյաններ։

Կազմվել են խախտումների մասին արձանագրություններ։ Թերացումների կրկնության դեպքում տնտեսավարողները կտուգանվեն։

Ստուգայցերը տեղի կունենան ամեն օր: