Որքան է կազմում Սևիկյանի տրանսֆերային արժեքը․ նոր մանրամասներ

Որքան է կազմում Սևիկյանի տրանսֆերային արժեքը․ նոր մանրամասներ

«Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը, ինչպես հայտնի է, հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Շաբաթներ առաջ Էդգար Սևիկյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նա հրաժարվել է Ռուսաստանի հավաքականի հրավերից և պատրաստակամություն հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ 

Transfermarkt հեղինակավոր պորտալի ներկայացուցիչնեչը թարմացրել են Ռուսաստանում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների վերաբերյալ տվյալները։  «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը նույնպես բարձրացել է․ 500 հազար եվրոյի փոխարեն այն այժմ կազմում է 900 հազար եվրո։ Երեկ, հիշեցնենք, Սևիկյանը իր հերթական գոլը խփեց Ռուսաստանի առաջնությունում։ 
22-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 4-րդ գոլը։