STOP. աղետը մոտենում է

STOP. աղետը մոտենում է

«Գոլոս Արմենիին» հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն անոնսավորել էր, որ հունիսի 26-ին Ադրբեջանից հերթական սպառնալիքները կհնչեն: Դա հակառակորդ երկրում բանակի օրն է: Ըստ էության, Ադրբեջանում տոնում են Օսմանյան Թուրքիայի կովկասյան էքսպեդիցիոն կորպուսի հիման վրա իսլամական բանակի ստեղծման հերթական տարեդարձը, բայց դա այլ թեմա է: Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի նախագահը պետական տոնի նախօրեին ներկա է գտնվել զինված ուժերի նոր զորամասի բացման արարողությանը եւ զինծառայողների համար հատուկ անդրադարձ կատարել ներհայաստանյան վերջին երկու տարիների իրադարձություններին:

Ալիեւը գրեթե բառացիորեն կրկնել է հայկական լրատվամիջոցներում հնչեցված տեսակետները: Հայաստանի նախկին իշխանություններին անվանելով «խունտա»՝ Ալիեւը միաժամանակ ասել է, որ 2018թ. տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ արտաքին հովանավորների ֆինանսավորմամբ՝ իշխանության զավթում: Այնուհետեւ նա անցել է Նիկոլ Փաշինյանի կառավարության բնութագրմանը: «Տեսեք, թե ֆինանսական ինչ միջոցներ ունեին եւ ինչ ունեն այսօր: Ծխախոտի մաքսանենգությամբ փաստորեն զգաղվում են վարչապետը, նրա ընտանիքը, մերձավորները: Հարուստ գործարարների դեմ հարուցվում են քրեական գործեր, իսկ հետո պարտադրում,- նրանք ստեղծել են մի հիմնադրամ,-փողեր փոխանցել այդ հիմնադրամին: Իսկ հիմնադրամից փողերը հանում եւ յուրացնում են: Այսինքն այսօր Հայաստանի վարչապետը եւ նրա մերձավոր  եւ ամփոփել, որ նման երկրի ապագան «շատ մռայլ է»: Ով՝ ով, բայց Իլհամ Ալիեւն իրավունք չունի խոսել կոռուպցիայից եւ կաշառակերությունից: Ադրբեջանում գանձագողությունը համատարած է, եւ միջազգային մամուլը մի քանի անգամ բացահայտել է իշխող ընտանիքի տասնյակ միլիորդավոր դոլարի յուրացումները: Բայց դա ադրբեջանական ժողովրդի խնդիրն է՝ ինչպես եւ երբ հաշիվ կպահանջի: Մեզ հուզում է ներհայաստանյան իրողություններով հակառակորդի սուր հետաքրքրվածությունը, որն, անկասկած, ներքին ծրագրավորումների խթան է դարձել: Պատերազմի օրենքով որեւէ երկրի առաջնահերթ նպատակներից մեկը հակառակորդի ճամբարում տնտեսական, սոցիալական եւ քաղաքական անկայունության հրահրումն է:

Ադրբեջանը հետեւողական է Հայաստանի շրջափակման, հնարավորինս մեկուսացման իր նպատակադրվածության մեջ: Դրան ավելանում է ներհայաստանյան կյանքում ազդեցության գործոն դառնալու ծրագիրը, որը փաստացի բացահայտվում է Իլհամ Ալիեւի ելույթի ենթատեքստային հղումներով: Դա զուտ ադրբեջանակա՞ն միջամտության նախագիծ է, թե Բաքուն գործում է ավելի ազդեցիկ ուժ(եր)ի հետ համախոհությամբ: Ի՞նչ է հյուսվում Հայաստանի(Արցախով հանդերձ) շուրջ: Ունե՞նք հակակշիռ, հակազդեցության բավարար գործիքակազմ եւ համակարգված քայլերի ճանապարհային քարտեզ: Դա խնդիր է, որի արդյունավետ կառավարումը եւ լուծման հնարավորությունը պայմանավորված են ներհայաստանյան լայն համաձայնությամբ: Դիմակայությունը բացում է արտաքին միջամտության «պատուհանը»: