Չէի կարծում, որ խայտառակությունը կարող է անսահման լինել

Չէի կարծում, որ խայտառակությունը կարող է անսահման լինել

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէի կարծում, որ խայտառակությունը կարող է անսահման լինել: Փաստորեն, կարող է: Ուրեմն, պաշտոնապես ավարտվել է ԵՊՀ-ի ռեկտորի թեկնածուների առաջադրումը: Բոլորը գիտեն թեկնածուներին: Սակայն այսօր, ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի 04.03.2020 հարցմանը, ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հ.Գ.-ն հայտնել է, որ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնի հավակնորդների վերաբերյալ տեղեկությունը ՀԿ-ին կտրամադրվի մինչև 2020 ապրիլի 4-ը: Հիշեցնեմ, որ ԵՊՀ-ի ռեկտորի ընտրությունը նշանակված է 2020թ մարտի 23-ին:
Քանի որ ԵՊՀ-ի Հ.Գ.-ից ստացված պատասխանն ըստ էության իրենից ծաղր է ներկայացնում, ապա խոստանում եմ Հ.Գ.-ին ծանոթացնել իրական ծաղրի բոլոր երանգներին, կարող է նաև նրբերանգներին: Իմ կարծիքով, պարոն Հ.Գ.-ն պետք է բավականաչափ դրական լիցք կուտակի, քանզի ծաղրը վատ սովորություն ունի՝ այն շատ արագ լիցքաթափում է նախկինում կուտակված լիցքը և մարդն ընդհանրապես առանց լիցքի է մնում»: