Գյումրու միջադեպի գործով նիստը հետաձգվեց

Գյումրու միջադեպի գործով նիստը հետաձգվեց

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, մայիսի 8-ին Գյումրու Երեւանյան խճուղում ընդդիմության ավտոերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով, մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գոռ Սարգսյանի, Գեւորգ Մուրադյանի գործով դատական նիստը հետաձգեց։

Պատճառն այն է, որ ամբաստանյալներից մեկը չէր ստացել թարգմանված տարբերակով մեղադրական եզրակացությունը. նա հոլանդիայի քաղաքացի է։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 14։00-ին: