BTS խումբն հաղթել է American Music Awards-ում

BTS խումբն հաղթել է American Music Awards-ում

Հարավ-կորեական BTS խումբն հաղթել է ամերիկյան խոշորագույն American Music Awards (AMA) երաժշտական մրցանակաբաշխությունում։ Խմբի անդամները ճանաչվել են տարվա լավագույն արտիստներ։ Խումբն արժանացել է նաեւ «Լավագույն դուետ կամ խումբ» եւ «Լավագույն պոպ-կոմպոզիցիա» մրցանակներին։ Վերջին անվանակարգում հաղթանակ է պարգեւել խմբին Butter սինգլը։ Լավագույն նոր արտիստ է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգոն, լավագույն պոպ-երգիչ է ճանաչվել Էդ Շիրանը, իսկ տարվա լավագույն պոպ-երգչուհի՝ Թեյլոր Սվիֆթը։