Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը լրացվել է. կասկածվում է նաև երեխաներին փոխելու մեջ | «Հրապարակ» 20.02.2020

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը  լրացվել է. կասկածվում է նաև երեխաներին փոխելու մեջ | «Հրապարակ» 20.02.2020

Որդեգրումների գործով անցնող, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է։ Նրան նոր մեղադրանք է առաջադրվել քօրենսգրքի 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։ Այս մասին «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ՝ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով։

Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանին նախկինում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.