Կարո՞ղ է Զարուհի Բաթոյանն է կապիտուլյացիայի ակտը ստորագրել

Կարո՞ղ է Զարուհի Բաթոյանն է կապիտուլյացիայի ակտը ստորագրել

Սոցապ այլևս նախկին նախարար Զարուհի Բաթոյանը «չեմ մեկաբանում»-ով պատասխանեց «Հրապարակի» բոլոր հարցերին։ Արդյո՞ք հրաժարականների այս շքերթը  չի նշանակում, որ նախարարներն են մեղավոր պարտության համար, կամ, միգուցե, Բաթոյա՞նն է ստորագրել կապիտուլյացիայի ակտը, արդյոք Նիկոլ Փաշինյանն իր ազատման դիմումներով գոլորշի է բաց թողնում, վիրավորվա՞ծ չէ Նիկոլ Փաշինյանից։

Միայն հարցին, թե ինչու՞ էր նախարարության լրատվության պատասխանատուն հերքում, որ Բաթոյանն ազատվել է ու ավելացնում, որ նախարարն իր աշխատասենյակում նստած է, Զարուհի Բաթոյանն ասաց․ «Ես դիմում չեմ գրել։ Նա իմ դիմում գրելու մասին էր ասում, որ չեմ գրել։ Ես խոսել եմ վարչապետի հետ»։ Իսկ վարչապետը բացատրե՞լ է, թե ինչու է Բաթոյանին ազատել աշխատանքից։ Պատասխան՝ «չեմ մեկաբանում»։

Ավելի վաղ, Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»: