Այսօր այդ օրն է․ մեկնարկում է Չեմպիոնների լիգան

Այսօր այդ օրն է․ մեկնարկում է Չեմպիոնների լիգան

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մեկնարկում է աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրը։ E F G H խմբերի հանդիպումները կայանալու են այսօր, իսկ A B C D խմբերինը՝ վաղը։

E խմբում «Ֆեյնորդը» Երևանի ժամանակով 23։00-ին ընդունելու է «Սելթիկին», իսկ «Լացիոն»-«Աթլետիկոյին»։ F խմբում «Միլանը» 20։45-ին ընդունելու է «Նյուքասլին», իսկ ժամը 23։00-ին՝ ՊՍԺ-ն Դորտբունդի «Բորուսիային»։ G խմբում «Յանգ Բոյսը» ընդունելու է «Լայպցիգին», իսկ «Մանչեսթեր Սիթին» «Ցրվենա Զվեզդային»։

G խմբի առաջին հանդիպումը ժամը 20։45-ին, երկրորդը՝ 23։00-ին։ H խմբում  «Բարսելոնան հյուրընկալելու է «Անտվերպենին», իսկ «Շախտյորը» «Պորտուին»։ Երկու հանդիպումներն էլ մեկնարկելու է ժամը 23։00-ին։