Ավտովթարը 17 մարդու կյանք է խլել Հնդկաստանի հյուսիսում

Ավտովթարը 17 մարդու կյանք է խլել Հնդկաստանի հյուսիսում

Առնվազն 17 մարդ է զոհվել, հինգը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է PTI լրատվական գործակալությունը։ Տեղի ոստիկանության փոխանցած տեղեկությունների համաձայն, Քիսան Նագար բնակավայրի մոտ նախօրեին երեկոյան արագընթաց ավտոբուսը բախվել է ավտոամբարձիչ-ին։ Հարվածի ուժից երկու տրանսպորտային միջոցներն էլ շուռ են եկել։ Իրականացվում է քննություն, դեպքի մանրամասները պարզելու համար։