Թրամփը վտանգ է ներկայացնում․ Բայդեն

Թրամփը վտանգ է ներկայացնում․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար։

Այս հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Բայդենը հայտարարեց վերընտրվելու իր մտադրության մասին։ 

Նախագահը հավելել է, որ հնարավոր է՝ ինքը միակը չէ, ով կարող է հաղթել Դոնալդ Թրամփին 2024 թվականին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Գուցե ես միակը չեմ, բայց ես լավ գիտեմ նրան և գիտեմ, թե ինչ վտանգ է նա ներկայացնում մեր ժողովրդավարության համար», - ասել է նա,-«Մենք նախկինում անցել ենք դրա միջով»:

Բայդենը խոստացել է պաշտպանել ամերիկյան ազատությունները Թրամփի հետ կապված «ծայրահեղականներից»։ Նրա խոսքով, ինքը կառաջադրվի 2024 թվականին, նույնիսկ եթե Թրամփը դուրս մնա նախագահական մրցապայքարից։
Նախօրեին ԱՄՆ գործող նախագահի վերընտրության նախընտրական թիմը հրապարակեց իր առաջին գովազդային հոլովակը: Այն ցույց է տալիս հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունները և ուշադրություն է դարձվում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են զենքով բռնությունը, աբորտի հարցը և ժողովրդավարության պաշտպանությունը: