Երևանի ու Բաքվի միջև խաղաղություն հնարավոր է․ Պետդեպ

Երևանի ու Բաքվի միջև խաղաղություն հնարավոր է․ Պետդեպ

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

ԱՄՆ-ն կարծում է, որ խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և որ ուղիղ երկխոսությունը դիվանագիտության միջոցով առաջ գնալու հուսալի ճանապարհ է, նշել է Պետդեպի խոսնակը։

«Եվ դա է պատճառը, որ մենք շատ ուրախ ենք, որ Արտաքին ծառայության ինստիտուտում հյուրընկալել ենք երկու երկրների արտգործնախարարներին՝ մասնակցելու այս կարևոր բանակցություններին: 

Ինչպես ասացի, պետքարտուղարը և Պետքարտուղարության մյուս աշխատակիցները ակտիվորեն ներգրավված են այս հարցում, և մենք ուշադիր հետեւելու ենք այս գործընթացին»,- ասել է Պատելը։