Անօթևանների կացարանի աշխատակիցներն ու շահառուները թեստավորվել են (լուսանկարներ)

Անօթևանների կացարանի աշխատակիցներն ու շահառուները թեստավորվել են (լուսանկարներ)

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, «անօթևան մարդկանց համար ժամանակավոր կացարան»-ի բնակիչները շնորհակալություն են հայտնում Առողջապահության նախարարության աշխատակազմին և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը, ընդառաջելով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի ղեկավարության խնդրանքին, հիմնադրամի բժիշկներ Արտակ Կիրակոսյանին և Մարիաննա Իսրայելյանին գործուղեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»` վերապատրաստման, «վիրուսոլոգիա» դասընթացի «Իմունոֆերմենտային» և «Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) թեստավորում» մասնագիտացմամբ:

Հիմնադրամի բոլոր աշխատակիցներն ու շահառուները օրերս տեղում թեստավորվեցին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան «Իմունոֆերմենտային» թեստերով:

Հ.Գ. Բնորոշ է, որ հիմնադրամի աշխատակիցների և շահառուների վերաբերմունքը թագավարակի նկատմամբ որոշակիորեն փոխվեց. վախին և հուսահատությանը աստիճանաբար փոխարինելու է գալիս հանդուրժողականությունը՝ իրեն այդքան անբարտավան պահող վիրուսի նկատմամբ: Հավանաբար հեռու չէ այն օրը, երբ մարդիկ կհաշտվեն վիրուսի գոյության հետ՝ երբևէ չհանդիպելու պայմանով:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյան