ԲԴԽ անդամներ են ընտրվել

ԲԴԽ անդամներ են ընտրվել

Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ այսօր դատավորներն ընդհանուր ժողով են անում: Ժողովի օրակարգում ԲԴԽ երկու դատավոր-անդամի ընտրության հարցն է։

Քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:  Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:

Հույս կա, որ այս ընտրությամբ ԲԴԽ-ի միաձույլ, միասնական քվեարկությունները կխաթարվեն եւ այլեւս Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը չեն կարողանա իրենց ցանկալի որոշումները հեշտությամբ ստանալ Բարձրագույն դատական խորհրդից։