Իսրայելական բանակն սկսել է ռազմական գործողության նոր փուլ. ՑԱՀԱԼ

Իսրայելական բանակն սկսել է ռազմական գործողության նոր փուլ. ՑԱՀԱԼ

Իսրայելական բանակն սկսել է ռազմական գործողության նոր փուլը և գրոհում է Գազայի հատվածը միանգամից երկու ուղղությամբ՝ հարավից՝ Զեյթունի շրջանում և հյուսիսից՝ Ջաբալիա շրջանում։ Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է իր Telegram ալիքում։
Հարավում հարձակումը ղեկավարում է 36-րդ դիվիզիան, հյուսիսում՝ 162-րդ դիվիզիան։
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ հենց Ջաբալիայում է գտնվում ՀԱՄԱՍ-ի Հյուսիսային Գազայի բրիգադի հրամանատարական կենտրոնը և «ահաբեկիչների ամենանշանակալի հենակետերից մեկը»։

Իսրայելի պաշտպանության բանակի մարտական ​​գործողությունները ներառում են ինժեներական զորքեր, հետևակային և զրահապատ ստորաբաժանումներ՝ ռազմաօդային ուժերի աջակցությամբ:

«Բախումների ընթացքում բազմաթիվ ահաբեկիչներ են սպանվել, զորքերը հարձակվել են ահաբեկչական ենթակառուցվածքի մեծ թվով օբյեկտների վրա, այդ թվում՝ ստորգետնյա ենթակառուցվածքների և ահաբեկչական կազմակերպության կարևոր օբյեկտների վրա»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։