Պետք չէ վախենալ Պուտինից․ Շոլցը՝ Մոսկվայի շքերթի մասին

Պետք չէ վախենալ Պուտինից․ Շոլցը՝ Մոսկվայի շքերթի մասին

Եվրամիությունը չպետք է վախենա Հաղթանակի օրվա պատվին ռուսական ուժի ցուցադրությունից։
Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթը։

«Թող մեզ չվախեցնի նման ուժի ցուցադրումը։ Եկեք անսասան մնանք Ուկրաինային մեր աջակցության հարցում»,- ասել է Շոլցը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական Ստրասբուրգից 2,2 հազար կիլոմետր հեռավորության վրա զինվորներով ու զինտեխնիկայով շքերթ է անցկացնում։

Այդ համատեքստում, Գերմանիայի կառավարության ղեկավարը Պուտինին մեղադրել է գերտերությանը բնորոշ հավակնությունների մեջ։

Շոլցը նաեւ ասել է, որ Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւս մեկ փաթեթ է առաջարկել, որը «վերջինը չի լինի»։ 

«Մենք միշտ պատրաստ ենք քննարկել պատժամիջոցների ռեժիմը»,- ասել է նա։