2019-ի սկանդալային ամուսնալուծությունները. Ովքեր բաժանվեցին անցած տարում

2019-ի սկանդալային ամուսնալուծությունները. Ովքեր բաժանվեցին անցած տարում

2019 թվականը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար լի էր հարսանիքներով, սակայն եղան նաեւ ամուսնալուծություններ, որոնք նույնպես չվրիպեցին լրատվամիջոցների ուշադրությունից:

Ամենից շատ քննարկվածներից մեկը Սոս Ջանիբեկյանի ու հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի ամուսնալուծությունն էր: Հաղորդավարուհին, ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, գրել էր. «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»: 

Հաջորդը Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ Բաբասյան զույգն է: Ամուսնալուծության լուրը տարածվեց այն բանից հետո, երբ Լիլիթը սոցցանցային իր էջերից հեռացրեց ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխեց նաեւ ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան:

Թոփ ամուսնալուծություններից է թերևս Գայանե Ասլամազյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոնի բաժանումը: ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավարուհին վերջերս այս մասին հայտնեց տեսաուղերձի միջոցով: Նա նախ անդրադարձել էր նախկին ամուսնուն, որի հետ ապրել է երկու տարի. «Թեեւ եղել են բավականին դժվարին ժամանակներ, մենք ունեցել ենք նաեւ գեղեցիկ օրեր, եւ շնորհակալ եմ նրան այդ օրերի համար: Ամուսնալուծության մասին չէի խոսում, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի այն աղմուկին, որ հիմա է բարձրացել: Այո, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում: Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»,- ասել էր դերասանուհին:

Արթուր Աբրահամն ու Մերին 2019-ի տարեսկզբին պաշտոնապես ամուսնալուծվեցին, բայց նրանց բաժանության մասին լուրը ավելի վաղ էր տարածվել: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Արթուրն արդեն հասցրել է երկրորդ անգամ ամուսնանալ եւ անգամ բալիկ ունի:

Արթուր Հակոբյանը, նույն ինքը՝ երգիչ Միսթր X-ը, եւ ամերիկաբնակ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը եւս 2019-ին բաժանված զույգերից են: