Ողբերգական դեպք ֆուտբոլում․ երկրպագուն զոհվել է թիմի հաջողությունը տոնելիս

Ողբերգական դեպք ֆուտբոլում․ երկրպագուն զոհվել է թիմի հաջողությունը տոնելիս

Օրերս իտալական «Նապոլին» իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ Իտալիայի առաջնության հաղթող։ Թեպետ Ա սերիան դեռ չի ավարտվել, սակայն միավորներով այլևս որևէ ակումբ չի կարող հավասարվել «Նապոլիին»։ Վերջին անգամ «Նապոլին» 1989/1990 մրցաշրջանում էր հաջողվել նվաճել սկուդետոն։

Ինչպես գրում են մարզական միջազգային հեղինակավոր պարբերականները, Նեապոլում ողբերգական դեպք է տեղի ունեցել, երբ երկրպագուները տոնել են սիրելի ակումբի հաջողությունը։ Փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում երիտասարդ երկրպագուներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Այսքանով սակայն իրադարձությունները չեն ավարտվել։ 26-ամյա երկրպագուհի մահից հետո ընկերներն ու հարազատները հարձակվել են հիվանդանոցի շենքի վրա։