Ռուսաստանի պարկեշտությունը, Արեւմուտքի ամբարտավանությունը

Ռուսաստանի պարկեշտությունը, Արեւմուտքի ամբարտավանությունը

Հայաստանցու մտածելակերպով, 2020 թվականի արցախյան պատերազմի ըն­թացքում Ռուսաստանի պահվածքը որևէ կերպ չի կարող ընկալվել որպես պարկեշտ պահվածք: Դա փոքր Հայաստանի տեսանկյունից: Ոմանց թվում էր, թե միլիարդավոր շա­կալներով շրջապատված Ռուսաստանը պետք է չմանևրեր այս դեպքում: Համադրենք Ռուսաստանի խնդիրները Հայաստանի խնդիրների հետ: Անհամադրելի են:

Անշուշտ, ցանկալի կլիներ, եթե ի պատասխան Արցախում Թուրքիայի լկտի պահվածքին, մի «փոքրիկ» միջուկային պայթյուն լիներ Թուրքիայիում: Սա ցնորամիտ գաղափար չէ, այլ այդպիսի սցենարի հանդիպել եմ 1995 թվականին, Ֆրանսիայում եղած ժա­մանակ, երբ մի ամսագիր ընկավ աչքիս: Պատճենել բերել էի, բայց այժմ դժվար է գտնել: Սցենարն այսպիսին էր․ Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանը միջուկային զենք է կիրառում: Հարվածի վայրը նշված էր Կարս-Էրզրում հատվածը:

Հիմա, Ռուսաստանի պարկեշտության մասին: Այո, պարկեշտ է պահել իրեն: Թե՞ հայերն ուզում էին, որ ռուսները գային ու մարտի բռնվեին: Զենք չկա՞ր, բայց բահ, փոցխ, կացին, դե, էլ չասենք սիրուն բանտիկավոր մուրճի մասին, չկա՞ր: Եթե բոլոր այդ հնարավորությունները սպառված լինեին ամերիկաներն ու անգլիաներն էլ օգնության կհասնեին:

Ռուսաստանի այս պարկեշտ կեցվածքը չգնահատեց Արևմուտքը, չգնահատեց նաև Ադրբեջանը: Դե, իսկ Արևմուտքի մասին ավելորդ է խոսել: Դոնբասում փորձ է արվում իրագործել արցախյան սցենարը: Դա էլ ու վերջ: Երևում է ռուսին լավ չեն ճանաչում: Ռուսի հնարած иванушка-дурачок-ի «կուտը կերել» են: Լավ, էդ արևմտյան իսթեբլիշմենթը պատմություն չի՞ ուսում­նասիրել: Չգիտե՞ն, որ ռուսները վերջնարդյունքում չեն պարտվում: Շվեդները մինչ օրս հիշում են: Կարլ XII-ը արձանում մարմնավորված, ձեռքը պարզել է դեպի Արևելք, ինչը խորհրդանշում է. Я там был, вам не советую! 
Իսկ ինչ վերաբերում է ինձ համար սիրելի Ուկրաինային, ապա այնտեղ դեռ թուրքահպատակ հոր զավակ Օստապ Բենդերի մոլորություններով են առաջնորդվում, թե запад нам поможет! Ուկրաինան ներկայում նման է «12 աթոռ»-ում այն беспризорник пацан-ին, ով ծամոնի նման կպել էր Բենդերին և ասում էր. Дядь дай рубль, давай рубль! Իսկ Բենդերն ասում էր. На тебе яблоко, мальчик!...

Ով կարող է բացատրել, թե որտեղից է ծագում Ки́евская Русь անվանումը: Վիսլայից մինչև Վոլգա-Օկայի միջագետք, Սպիտակ ծովից մինչև մերձսևծովյան ռուսական էքսկլավներ: Հետևաբար, Ռուսաստանը պետք է Ուկրաինային զիջի մինչև Վոլգա ընկնող տարածքը: Չէ, լու՞րջ:
Եթե արյունակից եղբայրները միմյանց նկատմամբ այսպես են վարվում, ապա էլ ի՞նչ կարելի է ասել մյուսների մասին:

Իսկ Ռուսաստանը, այնուամենայնիվ, պարկեշտ է: ԽՍՀՄ-ի փլուզվելուց, Վարշավայի պայմանագիրը լուծելուց հետ, պայմանավորվածություն է եղել, որ ՆԱՏՕ-ն արևելք չի շարժվելու: Արևմուտքը խախտել է պայմանավորվածությունը: Գուցե ճիշտ լիներ, եթե աշխարհի մասշտաբով մի երկու հեղինակություն стрелка նշանակեր ու հարցը փակվեր: Թե չէ, դիպլոմատիա, херомантия …հայերենում խեր, շառ, աստված…
Անհասկանալի է, թե ՆԱՏՕ-ն, Վարշավյան պայմանագրի լուծումից հետո ինչո՞ւ է դեռ մնացել: Թեպետ, վերջերս մի փայլուն օպերացիա իրականացրեց, Արցախում:

Գագիկ Վարդանյան