Ադրբեջանի նախագահական ընտրությունները՝ հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու պատրվա՞կ

 Ադրբեջանի նախագահական ընտրությունները՝ հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու պատրվա՞կ

Հույս ունենք, որ  Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների գործընթացը չի լինի Բաքվի համար հերթական պատրվակը՝ հայ-ադրբեջանական բանակցություններին չմասնակցելու։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում անդրադառնալով լրագրողների դիտարկումներին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։


«Թե ինչ ներքաղաքական պատճառներ ունի Ադրբեջանում նոր ընտրությունները,  չեմ կարող պատասխանել։ Ինձ համար ևս դա անսպասելի էր։ Կարծում եմ՝  պետք է սպասել և հասկանալ, թե որն էր այս որոշման պատճառը»,- պնդեց նա։