ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ․ FT

ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ․ FT

ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ, որպեսզի Թեհրանին համոզի ազդեցություն գործել հուսիթների վրա (Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժում) Կարմիր ծովում նավերի վրա նրանց հարձակումների ֆոնին: Այս մասին գրում է «Financial Times» թերթը՝ հղում անելով ամերիկացի և իրանցի պաշտոնյաների։

Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել հունվարին Օմանում, ընդ որում՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շփվել են միջնորդների օգնությամբ. այդ դերը ստանձնել են Օմանի պաշտոնյաները: Բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա»շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։

Հուսիթները հայտարարել են, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, և իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։