Չբացահայտված թռչող օբյեկտները ազդեցություն են ունեցել միջուկային օբյեկտների վրա․ Պենտագոնի նախկին պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել

Չբացահայտված թռչող օբյեկտները ազդեցություն են ունեցել միջուկային օբյեկտների վրա․ Պենտագոնի նախկին պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել

Պենտագոնի կողմից գործարկված անոմալ աէրոտիեզերական սպառնալիքների մասին տվյալների հավաքման եւ վերլուծման գաղտնի ծրագրի նախկին ղեկավար Լուիս Էլիզոնդոն հայտարարել է, որ չբացահայտված թռչող օբյեկտները ուղիղ ազդեցություն են գործել ԱՄՆ միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին նա պատմել է ամերիկյան The Washington Post պարբերականի հետ զրույցում։ «Մեր երկրում արդեն դեպքեր եղել են, որ չբացահայտված թռչող օբյեկտները գործնականում անջատել են մեր միջուկային պոտենցիալը։ Ունենք տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ այլ երկրներում էլ դրանք փորձել են ներդրվել նրանց միջուկային տեխնոլոգիաների մեջ եւ գործնականում ազդել դրանց աշխատանքի վրա»։ Էլիզոնդոն ասել է նաեւ, որ զարմանալ պետք չէ, որ միջուկային ոլորտի հանդեպ պահանջարկը կամ հետաքրքրությունը ավելացել է։ Նա նաեւ նկատել է, որ դրանից ապահովագրված չէ նաեւ ռազմածովային նավատորմը։