Մոսկվայում կհանդիպեն մերձկասպյան երկրների ԱԳ նախարարները 

Մոսկվայում կհանդիպեն մերձկասպյան երկրների ԱԳ նախարարները 

Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը։

Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։

Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։