ՀՀ-ն գերազանցում է Ադրբեջանին՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով
2023 թվականին Վրաստանը կդառնա առաջատարը Հարավային Կովկասում մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մասոով, հայտնում է Galt & Taggart ներդրումային ընկերությունը։
Ըստ վերլուծաբանների՝ լարիի կայուն փոխարժեքը դրական է ազդում սպառողների և բիզնեսի տրամադրությունների վրա, ինչի հետևանքով արագանում է գործարար ակտիվությունը և մասնավոր հատվածի սպառումը, որի ներդրումը ՀՆԱ-ում մեծանում է։
Նրանց կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 8108 դոլար, Հայաստանում՝ 7885 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 7530 դոլար։
Կարծիքներ