Անվտանգությունը ձախողած և պատերազմը պարտված իշխանությունը պարտավոր Է ինքնակամ հեռանալ. Ղազինյան

Անվտանգությունը ձախողած և պատերազմը պարտված իշխանությունը պարտավոր Է ինքնակամ հեռանալ. Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետության ու քաղաքացիների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունը հանդիսանում է իշխանության թիվ 1 պարտականությունն ու պատասխանատվությունը:

Անվտանգությունը ձախողած և պատերազմը պարտված իշխանությունը՝ ՀԱՆՈՒՆ պետության ու քաղաքացիների, ՊԱՐՏԱՎՈՐ Է ինքնակամ ՀԵՌԱՆԱԼ՝ զիջելով իշխանությունն առավել փորձառու, հմուտ և պատրաստված անձանց՝ անկախ ընտրություններում հավաքած ձայներից:

Եթե իհարկե այդ իշխանությունն ազգային է, ունի սրբություն, բարոյականություն ու պատասխանատվության նվազագույն զգացում:

Եվ նպատակ չունեն կործանել պետությունն ու զոհաբերել իրեն վստահած ու ընտրած մարդկանց»: