Կդադարեցնի թռիչքները Բելառուսի տարածքով

Կդադարեցնի թռիչքները Բելառուսի տարածքով

Լատվիական AirBaltic ավիաընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքները Բելառուսի տարածքով այն բանից հետո, երբ Ryanair-ի ինքնաթիռը, որը Աթենքից մեկնում էր Վիլնյուս, արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում։

Լատիվայում այդ վայրէջքը բնութագրել են էքստրաօրդինար եւ հայտարարել, որ այն բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Սպասվում է, որ Լատվիայի քաղաքացիներին բելառուսական օդային հաղորդակցության հետ կապված ցանկացած ծառայությունից խուսափելու մասին հայտարարությամբ հանդես կգա Լատվիայի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։