АВВА-ն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

АВВА-ն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Շվեդական ABBA լեգենդար խումբը հայտարարել է ստեղծագործական կարիերայի ավարտի մասին: Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, խումբը նման հայտարարությամբ հանդես է եկել վերջին 40 տարվա ընթացքում առաջին ալբոմի թողարկման նախաշեմին:

Նշվում է, որ Voyage  ալբոմը և դրա շնորհանդեսի առթիվ կազմակերպվելիք շոուն կդառնա երաժշտական խմբի վերջին աշխատանքը:

АВВА-ի 74-ամյա կոմպոզիտոր Բեննի Անդերսոնի խոսքով՝ «դա պետք է տեղի ունենար»:  

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, 9-րդ ստուդիական ալբոմի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 5-ին, իսկ այն ներկայացնելու համար կազմակերպվող համերգը՝ 2022-ի մայիսի 27-ին: