Զելենսկին մտադիր է ծովային անօդաչուների նավատորմ ստեղծել 

Զելենսկին մտադիր է ծովային անօդաչուների նավատորմ ստեղծել 

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ծովային անօդաչուների նավատորմ ստեղծելու մտադրության մասին, այդ առիթով պատրաստվում է հատուկ դրամահավաքի հարթակ։ «Հաջորդ շաբաթ մենք կգործարկենք դրամահավաքի ևս մեկ ուղղություն՝ միջոցներ կուտակելու ծովային անօդաչու սարքերի նավատորմի համար», - ասել է նա իր շաբաթօրյա տեսաուղերձում։

Զելենսկու խոսքով՝ Կիևին ծովային անօդաչու սարքերն անհրաժեշտ են՝ երկրի ջրային տարածքները պաշտպանելու համար, և «միանշանակ բոլորը հասկանում են, թե դա ինչ է և ինչի համար է։ Բոլորն արդեն տեսել են, թե ինչպես է դա աշխատում»,- հավելել է նա: