Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի ISSF Grand Prix 2024-ում

Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի ISSF Grand Prix 2024-ում

Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի ISSF Grand Prix 2024-ում:

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Նարե Գաբրիելյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող ISSF Grand Prix 2024-ի մրցումային առաջին օրը: 

10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով 2-րդ հորիզոնականով դուրս է եկել եզրափակիչ, որում 239,7 միավորով միանձնյա առաջատար է եղել ու ոսկե մեդալ նվաճել:

Գաբրիելյանը  նաև 570 միավորով լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։ 

Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում հավաքականի առաջատար հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 239,9 միավորով դարձել է փոխչեմպիոն:

Կարապետյանը եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ հորիզոնականով: