Ադրբեջանում որոշել են աստղեր շնորհել սննդի հանրային օբյեկտներին

Ադրբեջանում որոշել են աստղեր շնորհել սննդի հանրային օբյեկտներին

Հասարակական սննդի օբյեկտները դասակարգվելու են հինգաստղանի համակարգով՝ հյուրանոցների օրինակով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պարենային անվտանգության գործակալության նախագահ Գոշգար Թահմազլին՝ մեկնաբանելով այս տարվա վեց ամիսների արդյունքներով

«Պարենային անվտանգության մասին» օրենքի կիրարկման հետ կապված ձեռնարկված միջոցառումները, հաղորդում է Report-ը։

Նրա խոսքով, այդ գործընթացը կիրականացվի Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության ինստիտուտի կողմից՝ ձեռնարկատերերի կամավոր պահանջով։

Թահմազլին նաև նշել է, որ այդ կապակցությամբ պատրաստվել և հաստատվել են միջազգային պրակտիկայի համաձայն հրահանգներ: