Նախկին նախագահը փորձել է ինքն իրեն վնասել

Նախկին նախագահը փորձել է ինքն իրեն վնասել

Բոլիվիայի նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսը փորձել է ինքնավնասում իրականացնել։Այս մասին հայտնում է Բոլիվիայի ՆԳ նախարարությունը։ Ըստ հաղորդման, իրականացվում է գործողության հոգեբուժական գնահատում։

«Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի ինքնավնասման մոտիվներն ու հոգեբանական բնութագրիչները»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Բոլիվիայի ՆԳ նախարար Կարլոս դել Կաստիլյոն հայտարարել է, որ նախկին նախագահ Անյեսը փորձել է ինքնավնասում իրականացնել։ Նրա ձեռքի վրա հայտնաբերվել են կտրվածքների հետքեր։ Անյեսի առողջությանը, սակայն, վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Ժանին Անյեսի փաստաբանները բազմիցս են խնդրել ազատ արձակել նրան, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ, մինչդեռ ՆԳ նախարարությունն էլ հայտարարել էր, որ բժշկական ընդհանուր զննությունը պարզել է, որ Ժանին Անյեսը հոսպիտալացման կարիք չի զգում։