Լուծարել ՄԱԿ-ը կամ վերաձեւակերպել նպատակը

Լուծարել ՄԱԿ-ը կամ վերաձեւակերպել նպատակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ օգնություն կցուցաբերի ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողներին…

Այդ այլասերված կառույցի ներկայացուցիչներին ստիպված ենք հիշեցնել, թե ինչ նպատակով է ստեղծվել այն. պատերազմները կանխարգելելու:

ՄԱԿ-ը կանխարգելե՞ց արցախյան պատերազմը: Ոչ:

ՄԱԿ-ը կանխարգելե՞ց հայերի ցեղասպանությունն Արցախում: Ոչ:

ՄԱԿ-ը դիմադրե՞ց հայերի տարհանմանն իրենց պատմական հայրենիքից: Ոչ:

Նույն հարցադրումները կարելի էր անել շատ ու շատ այլ տարածաշրջանների, պետությունների և ժողովուրդների առնչությամբ, արդեն 80 տարի:

Վերանայեք այս կառույցի՝ դեռևս 1945 թվականին ձևակերպված նպատակը: Ժամանակն է, որ գրեք` կառույցը ստեղծվել է պատերազմներ և ցեղասպանություններ հրահրելու և դրանց հետևանքով տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Գոյություն ունի նաև դրա այլընտրանքը. լուծարել մարդկության դեմ հանցագործությունները հանդուրժող, գուցե նաեւ խրախուսող այդ կառույցը: