Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների  պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են  վիճելի սահմանային հատվածի ևս  10,76 կիլոմետրը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ից 17-ը Տաջիկստանի Սուղդի շրջանի Բուստոն քաղաքում։ Այս մասին հայտնել է «Խովար» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կողմերը նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ղրղզստանի տարածքում, որտեղ կշարունակեն աշխատել ընդհանուր պետական սահմանի մնացած հատվածների  ուղղությամբ։